Չնայած առատ ձյանը Աջարիայում ավտոտրանսպորտի տեղաշարժման հիմնախնդիր չկա
Աջարիայում արդեն երկրորդ օրն է ձյուն է գալիս, սակայն, տարածաշրջանի ճանապարհային վարչության տեղեկությամբ, ավտոտրանսպորտի տեղաշարժման հիմնախնդիր ոչ մի մունիցիպալիտետում չկա:
Գերատեսչությունում ասում են, որ այս պահին բոլոր ուղղություններով ճանապարհները մաքրվել են:
«Այս պահին կենտրոնական մայրուղու վրա ավտոտրանսպորտը տեղաշարժվում է սովորականի նման, ճանապարհները մաքրվել են նաև վարչական միավորների ուղղությամբ, լեռնային Աջարիայի մունիցիպալիտետներում, ինչպես նաև Խելվաչաուրի Մաճախելայի կիրճում և Քոբուլեթիի Կորոլիսթավիի ուղղությամբ: Մաքրվում են նաև գյուղերի ներքին ճանապարհները»,- այս մասին առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է Աջարիայի ճանապարհային վարչության պետ, Զազա Շավաձեն: