Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոմոբիլային ճանապարհի, Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, բարձր է  ձնահյուսի վտանգը, որի պատճառով նշված հատվածում արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը:

Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է:

Տեղեկատվությունը տարածում է ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը: