Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը

Իրականացրած մաքրման աշխատանքների արդյունքում, Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը: Այս պահին, միջազգային նշանակության՝ Մծխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի, Գուդաուրի (Փոստա) -Կոբի հատվածում երթևեկությունն ազատ է:

Ավտոմոբիլային ճանապարհների վարչության տեղեկությամբ, Մլեթա-Գուդաուրի (Փոստա), Գուդաուրի (փոստ) – Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառ ռեժիմով: Թունելներում ավելի քան 30 տեղանոց ավտոբուսների, կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժն կիրականացվի միակողմանի ռեժիմում:

Նշված ռեժիմով տեղաշարժն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համաձայնեցման ներքո: