Չինաստանում, կորոնավարակի զոհերի թիվը հասել է 80-ի: Երկրի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով, այս պահինվարակված է 2 700 մարդ:
Չինաստանի առողջապահության նախարարն ասում է, որ վարակված անձը այլ մարդու կարող է վարակել նախքան ախտանիշների հայտնվելը, ինչը ավելի է բարդացնում իրավիճակը:
Կառավարությունը կոչ է անում բոլոր այն մարդկանց, ովքեր վերջին 14 օրվա ընթացքում գտնվում էին Ուհան քաղաքում, ժամանակին դիմել բժշկին:
Հաղորդվում է, որ մինչ քաղաքի ելքերի փակումը, ՈՒհանից հեռացել է 5 միլիոն մարդ: