Չինաստանից արգելվել է կենդանի անասունների ներմուծումը
Չինաստանից արգելվել է կենդանի անասունների ներմուծումը

Վրաստանում կորոնավարակի նոր տեսակի՝ (2019-nCoV) տարածումը կանխարգելելու նպատակով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից արգելվել է կենդանի անասունների ներմուծումը:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը:

Ըստ նրանց, արգելքն ուժի մեջ է, քանի դեռ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) և կենդանիների առողջության պաշտպանության կազմակերպությունը (OIE), չեն հայտարարի Չինաստանի տարածքը կորոնավարակից ազատ գոտի:

«Որոշման հիմք է հանդիսացել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գյուղատնտեսության և անտառաբուծության նախարարության, շուկայական վերահսկողության գլխավոր վարչության կողմից` 2020 թվականի հունվարի 26-ի հրամանը, որով արգելվում է կենդանի անասունների (վայրի կենդանիների) ցանկացած ձևով վաճառելը»,- նշվում է նախարարության հայտարարության մեջ:

Տեղեկատվության համար, Չինաստանի Ժողովրդական հանրապետությունից Վրաստան է ներմուծվվում դեկորատիվ ձկնեղեն  և կրիա: