Չինաստանը կորոնավիրուսի նոր շտամի պատճառով դադարեցնում է ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ
Չինաստանը կորոնավիրուսի նոր շտամի պատճառով դադարեցնում է ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ,- այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ վարակի նոր շտամի հետ կապված տեղեկություն են հավաքում և ուսունասիրում, ինչպես կզարգանան իրադարձությունները Բրիտանիայում:
Վերջին ամիսների ընթացքում Չինաստանի և Բրիտանիայի միջև իրականացվում է շաբաթական 8 չվերթ:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի առաջին դեպքը նախորդ տարվա դեկտեմբերին արձանագրվել էր Չինաստանում, որտեղից այն տարածվել էր ողջ աշխարհում: