China Eastern Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որում եղել է 133 ուղևոր, վթարի է ենթարկվել
Չինաստանի պետական հեռուստատեսության տվյալներով՝ China Eastern Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որն այսօր Կունմինից Գուանժոու էր տեղափոխում 133 ուղևոր, տեխնիկական խնդիրներ է ունեցել և կործանվել է հարավային Չինաստանի Գուանսի շրջանի լեռներում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ըստ առկա տեղեկությունների՝ կործանված ինքնաթիռը եղել է Boeing 737։ Զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան։