Չիլիում տեղի է ունեցել 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվում է Չիլիի հյուսիսում, 10 կիլոմետր խորության վրա:
«Ռոյտերի» հաղորդմամբ, երկրաշարժի հետևանքով տարհանել են այդ շրջանի բնակչությանը:
Հիշեցնենք, նման հզորությամբ երկրաշարժ Չիլիում տեղի է ունեցել հունիսին: «Ռոյտերսի» փոխանցմամբ, այդ շրջաններում երկրաշարժը հաճախակի է, այդ իսկ պատճառով շենքերը կառուցված են հատուկ մեթոդով, որը դիմանում է նման հզոր ցնցումներին: