Չեխիայի ԱԳՆ. Ամրապնդում ենք մեր հանձնառությունը Վրաստանի քաղաքացիական հասարակության և անկախ ԶԼՄ-ների նկատմամբ՝ 230 000 եվրո անհետաձգելի ֆինանսավորմամբ
Չեխիայի ԱԳՆ. Ամրապնդում ենք մեր հանձնառությունը Վրաստանի քաղաքացիական հասարակության և անկախ ԶԼՄ-ների նկատմամբ՝ 230 000 եվրո անհետաձգելի ֆինանսավորմամբ

Չեխիան դատապարտում է վերջին բռնությունները Վրաստանում խաղաղ ցուցարարների նկատմամբ և համերաշխություն հայտնում վրաց ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին,- ասվում է Չեխիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

«Այսօր մենք ամրապնդում ենք մեր հավատարմությունը Վրաստանի քաղաքացիական հասարակությանը և անկախ ԶԼՄ-ներին՝ 230 հազար եվրոյի անհետաձգելի ֆինանսավորմամբ»,- ասվում է Չեխիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։