Լոնդոնի Չելսիի մարզադաշտ արգելել են մուտք գործել չորս մարդու, որոնք «Մանչեստեր Սիթիի» դեմ ընթացող հանդիպման ժամանակ, հյուրերի հարձակվող Ռահիմ Սթեռլինգի նկատմամբ հանդես են եկել ռասիստական հայտարարություններով: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին, Չելսիի տնային մարզադաշտում:
Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը հայտարարում է, որ համագործակցելու են հետաքննության հետ և բոլոր նրանք, ովքեր մեղավոր են կպատժվեն:
Այս լրատվությանը արձագանքել է նաև «Մանչեստեր Սիթիի» ղեկավարությունը: Նրանց խոսքերով, ակումբը նույնպես պատրաստ է համագործակցել հետաքննության հետ:
Անգլիական ֆուտբոլում ռասիզմի հիմնախնդիրը ծագել է այն բանից հետո, ինչ Ռահիմ Սթեռլինգը և մի քանի վետերան ֆուտբոլիստներ, մամուլին մեղադրել են ռասսայական կտրականության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan