Չէինք կարող ընդունել այնպիսի փաստաթուղթ, որը հետագայում կստեղծեր խնդիրներ. Կախա Կալաձե

Մենք կանենք առավելագույնս ամեն բան, որպեսզի ստանանք գլխավոր պլանի լիարժեք փաստաթուղթը, քանի որ քաղաքի ճիշտ զարգացումը կախված է այս փաստաթղթից,- այս մասին հայտարարել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ լրագրողների հետ զրուցելիս:

Նրա խոսքով, քաղաքապետարանը չէր կարող կայացնել այնպիսի որոշում, որը հետագայում կստեղծեր խնդիրներ:

«Գլխավոր ծրագիրը բաղկացած է վեց կետից: Դրանցից հինգ փուլի փաստաթղթերը Թբիլիսիի քաղաքապետարանը արդեն ընդունել է, սակայն ամենակարևոր, վեցերորդ փուլը, թերություններով էր»,- նշել է Կալաձեն:

Ինչպես հայտարարել է քաղաքապետը, քաղաքապետարանի ծառայությունները ջանք չեն խնայում, որպեսզի այս փաստաթուղթը, որը կընդունվի ապագայում, լինի լիարժեք և ուղղված քաղաքի ճիշտ զարգացմանը:

 

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն երեկ անցկացրել է ճեպազրույց և «Սիթի ինստիտուտին» կոչ արել, մինչև օրվա վերջ ներկայացնել ժամկետ, երբ կկարողանային պատրաստել գլխավոր ծրագրի լիարժեք փաստաթուղթը: