Չեչնիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել

Չեչնիայում Մի-8 ուղղաթիռ է կործանվել, որը պատկանել է հատուկ ծառայություններից մեկին, այս մասին հաղորդում են Չեչնիայի ուժային կառույցները:

Գործակալության զրուցակցի փոխանցած տեղեկատվության համաձայն՝ մահացել են ուղղաթիռում գտնված 9 մարդկանցից 5-ը: Նշված տվյալները, սակայն, դեռևս հստակ չեն:

Ուղղաթիռն ընկել է Իտում-Կալինսկի շրջանում գտնվող Խանգիխոյ կիրճը: Կործանման պատճառները դեռևս հայտնի չեն:

Նշվում է, որ փրկարարները դեռևս չեն հասել դեպքի վայր, տուժածների ու մահացածների մասին հստակ մանրամասներ կհաղորդվեն քիչ ուշ: