Ցանկացած գործողություն, որը խոչընդոտում է էներգետիկ տեսանկյունից մեր հզորությանը, անկախությանը, ձեռնատու է Ռուսաստանին, կոչ եմ անում բոլորին մտածել այդ մասին. Շալվա Պապուաշվիլի
Ցանկացած գործողություն, որը խոչընդոտում է էներգետիկ տեսանկյունից մեր հզորությանը, անկախությանը, ձեռնատու է Ռուսաստանին, կոչ եմ անում բոլորին մտածել այդ մասին. Շալվա Պապուաշվիլի

Իշխող թիմի անդամ, Շալվա Պապուաշվիլիի հայտարարությամբ, «Նամախվան ՀԷԿ»-ի նախագիծը Վրաստանում ամենաշատ ուսումնասիրված նախագծերից մեկն է, և ինչպես կառավարությունը, այնպես էլ ընկերությունը, թե փորձագետների խմբերը պատրաստ են պատասխանելու բոլոր հարցերին:

«Լավ է, որ քննարկումը բացվեց, հասարակության համար կա հնարավորություն անցնելու բովանդակային քննարկման և չլսելու առասպելները, հուզական կոչերը, որոնք, ցավոք, այնտեղ շատ վաղուց կան: Սա մի հարց է, որը վերաբերում է մի կողմից մեր ինքնիշխանությանը և էներգետիկ անկախությանը:

«Նամախվան ՀԷԿ», այս նախագիծը Վրաստանում ամենաշատ ուսումնասիրված նախագծերից մեկն է: Ե՛վ կառավարությունը, և՛ ընկերությունը, թե փորձագետների խմբերը պատրաստ են քննարկման համար, որ պատասխանեն կոնկրետ հարցերին, այլ ոչ թե այն հուզական առասպելներին, որոնք, ցավոք, որոշ ժամանակ մեզանում կար:

Այդ պատճառով ես բոլորին հորդորում եմ լավ նայել բոլոր հարցերին, հետաքրքրվել մանրամասներով, քանի որ նրանք հաճախ մեզնից թաքցնում են մանրամասները և առասպելներով, հույզերի վրա խաղալով փորձում են ցույց տալ այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են մեր ինքնիշխանությանը: Եթե ​​այսօր ինչ-որ մեկին դուր չի գալիս մեր էլեկտրաանկախությունը, դա Ռուսաստանն է: Ուստի, այդ պատճառով ցանկացած գործողություն, որը խոչընդոտում է մեր էներգետիկ հզորությանը և անկախությանը, ձեռնատու է Ռուսաստանին: Ես կոչ եմ անում բոլորին մտածել այդ մասին», – հայտարարել է Շալվա Պապուաշվիլին:

«Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման հակառակորդներն այսօր հանրահավաք են անցկացնելու Թբիլիսիում:

Բողոքի ակցիայի մասնակիցները առավոտյան հավաքվել էին Քութայիսիի Սպորտի պալատի դիմաց, որտեղից նրանք մեքենաներով շարժվել են դեպի մայրաքաղաք:

Ցուցարարները Հանրապետության հրապարակում կհավաքվեն ժամը 14:00-ից, իսկ ելույթները կսկսվեն 15:00-ին: