Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Լուիջի Դի Բիաջոն առաջիկա ընկերական խաղերի համար ազգային թիմ կհրավիրի Թուրինի «Յուվենտուսի» 40-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին ու ֆրանսիական «Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելիին, գրում է Corriere dello Sport-ը:
Իտալիայի հավաքականի առաջիկա մրցակիցներն են Արգենտինայի (մարտի 23) և Անգլիայի (մարտի 27) հավաքականները:
Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի ընտրական փուլում ձախողվելուց հետո Բուֆոնը հայտարարել էր Իտալիայի հավաքականից հեռանալու մասին: 27-ամյա Բալոտելին էլ Իտալիայի հավաքականի կազմում չի խաղացել Բրազիլիայում կայացած ԱԱ-2014-ից հետո:
Հեղինակ -
Edgar Barsegyan