Բուֆոնն ու Բալոտելին կհրավիրվեն Իտալիայի հավաքական
Բուֆոնն ու Բալոտելին կհրավիրվեն Իտալիայի հավաքական

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Լուիջի Դի Բիաջոն առաջիկա ընկերական խաղերի համար ազգային թիմ կհրավիրի Թուրինի «Յուվենտուսի» 40-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին ու ֆրանսիական «Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելիին, գրում է Corriere dello Sport-ը:

Իտալիայի հավաքականի առաջիկա մրցակիցներն են Արգենտինայի (մարտի 23) և Անգլիայի (մարտի 27) հավաքականները:

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի ընտրական փուլում ձախողվելուց հետո Բուֆոնը հայտարարել էր Իտալիայի հավաքականից հեռանալու մասին: 27-ամյա Բալոտելին էլ Իտալիայի հավաքականի կազմում չի խաղացել Բրազիլիայում կայացած ԱԱ-2014-ից հետո: