Բրյուսելում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև․ ոստիկանությունը 21 մարդու է ձերբակալել

18:17, 09.10.2026
Բրյուսելում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև․ ոստիկանությունը 21 մարդու է ձերբակալել։
Բրյուսելի ոստիկանության տեղեկություններով՝ ցույցին մասնակցել է շուրջ 30 000 մարդ։ Ոստիկանության փոխանցմամբ՝ առանձին խմբեր իրավապահների ուղղությամբ շշեր, աղյուսներ, քարեր և հրավառ նյութեր են նետել։ Տարածված տեսանյութերում երևում է, որ ուսանողները վնասել են նաև ավտոբուս։
Ոստիկանությունը ցույցի մասնակիցներին ցրելու համար ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել։ Իրավապահների տվյալներով՝ ձերբակալվել է 21 մարդ, այդ թվում՝ 13 անչափահաս։
Ուսանողները բողոքում են կառավարության որոշման դեմ, որը նախատեսում է կրթության ֆինանսավորման փոփոխություններ և ուսման վարձավճարների բարձրացում։

Նմանատիպ