Բրյուսելում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Բանակցություններն ընթանում են Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, ով նույնպես ներկա է հանդիպմանը։
Հիշեցնենք, որ նմանատիպ ձևաչափով հանդիպումը Բրյուսելում տեղի է ունեցել նախկինում երեք անգամ։
Առաջին բանակցությունները կայացել են 2021 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 2022 թվականի ապրիլին, երրորդը՝ 2022 թվականի մայիսին։