Նիկոլոզ Սամխարաձե․ Պուտինի խորհրդականի պաշտոնում «նախագահի» տեղափոխումը կատակերգական պատմություն է, դե-ֆակտո իշխանության մեծ ծաղր, նույնիսկ Ռուսաստանը Ցխինվալին «անկախ» չի համարում
Մեզ համար անընդունելի է այն պայմանագիրը, որը մայիսին կնքվել է Ռուսաստանի և այսպես կոչված Հարավային Օսեթիի միջև։ Սա միանշանակ անեքսիայի ուղղությամբ արված քայլ է,- այս մասին հայտարարել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանը դատապարտում է այս համաձայնագիրը։
«Սա օկուպացիոն ռեժիմի կողմից փաթաթված համաձայնագիր է, որը որևէ կշիռ և իրավաբանական ուժ չունի։ Ինչ վերաբերում է այսպես կոչված ինքնակոչ նախագահին Պուտինի խորհրդականի պաշտոնին փոխադրելուն, դա զավեշտալի պատմություն է։ Կարծում եմ՝ դրանով մեծ վիրավորանք են հասցրել Գագլոևին և Ցխինվալիի այսպես կոչված իշխանությանը, քանի որ Ռուսաստանը, ինչպես ինքն է ասում, ճանաչում է Հարավային Օսեթիի այսպես կոչված անկախությունը, և այդ ժամանակ այսպես կոչված հանրապետության այսպես կոչված նախագահին փոխադրում է մեկ այլ երկրի նախագահի խորհրդականի պաշտոնին։ Նման բան համաշխարհային պատմությունը չի հիշում. սա դե ֆակտո իշխանության մեծ ձեռնառություն է և ևս մեկ խոստովանություն այն բանի, որ նույնիսկ Ռուսաստանը Ցխինվալին «անկախ» չի համարում»,- հայտարարել է Նիկոլոզ Սամխարաձեն։
Հիշեցնենք, որ այսպես կոչված Հարավային Օսեթիի դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևը հրաժարական է տվել և դառնալու է Ռուսաստանի նախագահի խորհրդականը։