Դոնալդ Տուսկ․ ՆԱՏՕ-ի արևելյան թևում անվտանգության ռիսկերը կարող են շուտով սրվել։
ՆԱՏՕ-ի արևելյան թևում անվտանգության ռիսկերը կարող են շուտով սրվել. այս մասին Գդանսկ քաղաքում կայացած «Արևելյան թևի գագաթնաժողովում» հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Տուսկի խոսքով՝ ոչ ոք չի կասկածում, որ ԱՄՆ-ի ներկայությունն ու Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը ծառայում են Եվրոպայի և մայրցամաքի երկրների անվտանգությանը։
«Մենք նաև միահամուռ կերպով համաձայն ենք, որ իրավիճակը ծայրահեղ անկայուն է։ Առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում կարող ենք ակնկալել էսկալացիայի տարբեր ձևեր։ Ես այս մասին բազմիցս խոսել եմ և զգուշացրել դրա մասին։ Մենք ցանկանում ենք պատրաստվել որպես այն երկրների խումբ, որոնք ուղղակիորեն ենթարկվում են այդ ռիսկին, քանի որ մենք ընդհանուր սահմաններ ունենք Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի հետ»,- նշել է Դոնալդ Տուսկը։