Վենեսուելայում հզոր երկրաշարժերից հետո ավելի քան 25 000 մարդ համարվում է անհետ կորած

19:39, 25.06.2026

Սաստիկ երկրաշարժերից հետո Վենեսուելայում ավելի քան 25 000 մարդ համարվում է անհայտ կորած։ Վենեսուելացիների համար ստեղծվել է վեբկայք, որտեղ հնարավոր է տեղեկատվություն տրամադրել երկրաշարժերից հետո կորած հարազատների մասին։

Այս պահին 26 086 մարդ պաշտոնապես ճանաչված է որպես անհայտ կորած։ Կայքում ընտանիքները տարածել են նաև այն մարդկանց լուսանկարները, ում դեռ չեն գտել։ Տեղեկատվության մեջ նշվում է, որ հայտնաբերվել է ավելի քան 1 200 մարդ, ովքեր նախկինում հայտարարված էին անհայտ կորած։

ՄԱԿ-ի տեղեկացմամբ՝ առաջիկա օրերին Վենեսուելային և տուժած մարդկանց օգնելու համար անհրաժեշտ կլինի «մասշտաբային կոլեկտիվ ջանքեր»։

Լա Գուայրա նավահանգստային քաղաքում ավելի քան 100 շենք է ավերվել։

Այս պահի դրությամբ առկա պաշտոնական տեղեկատվությամբ՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 164 մարդ։

Նմանատիպ