Մարկո Ռուբիո․ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Ալյասկայի վերաբերյալ որևէ համաձայնություն չի եղել
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Ալյասկայում որևէ համաձայնություն չի եղել. Ալյասկայի վերաբերյալ առաջարկ արվել է, սակայն այն երբեք համաձայնագրի չի վերածվել. այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նրա խոսքով՝ եթե համաձայնություն լիներ, պատերազմն արդեն ավարտված կլիներ։
«Ռուսաստանը ցանկանում է, որ Դոնբասի ամբողջ տարածքն իրեն փոխանցվի, ի թիվս այլ հարցերի, որոնք նրանք բարձրացրել են, սակայն համաձայնություն երբեք չի եղել։ Եթե համաձայնություն լիներ, պատերազմն արդեն ավարտված կլիներ»,- հայտարարել է Մարկո Ռուբիոն։
Ինչպես նշել է Ռուբիոն, Միացյալ Նահանգները դեռևս պատրաստ է կառուցողական դեր խաղալ Ուկրաինայում պատերազմի ավարտի գործընթացում։
Ի գիտություն՝ հունիսի 24-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում այն համաձայնություններին ու փոխըմբռնմանը, որոնք ձեռք են բերվել 2025 թվականի օգոստոսին Ալյասկայում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ։
«Մենք պահպանում ենք հավատարմությունն այդ համաձայնությունների հանդեպ։ Դրանց հեղինակը, փաստացիորեն, ամերիկյան կողմն էր, իսկ նախագահ Պուտինը միայն իր համաձայնությունն է տվել մեզ ներկայացված առաջարկներին՝ դրանք հիմնավորապես ուսումնասիրելուց հետո»,- հայտարարել է Լավրովը։