Բռնազավթված տարածքներում ապրող մարդիկ կպատվաստվեն առանց նախնական գրանցման
Բռնազավթված տարածքներում ապրող մարդիկ կպատվաստվեն առանց նախնական գրանցման

Վրաստանի բռնազավթված տարածքների բնակիչները հնարավորություն ունեն պատվաստվելու առանց նախնական գրանցման: Տեղեկատվությունը տարածում է փախստականների գործակալությունը:

Բռնի տեղահանված անձանց գործակալության տնօրեն, Բեսարիոն Սիմոնիշվիլիի հայտարարությամբ, բռնազավթված տարածքներից անցած քաղաքացիների համար պատվաստման կաբինետը բացվել է Ռուխիի հանրապետական ​​հիվանդանոցում:

«Հատկապես կարևոր է յուրաքանչյուր մարդու առողջության մասին հոգալը, այդ իսկ պատճառով մենք ամբողջ երկրում հնարավորինս աջակցում ենք իմունիզացիայի գործընթացին: Պատվաստումը համավարակի դեմ պայքարելու միակ զենքն է աշխարհում: Ռուխիի հանրապետական ​​հիվանդանոցում պատվաստումը հնարավոր է երկրի բոլոր չորս պատվաստանյութերի դեպքում», – ասել է Բեսարիոն Սիմոնիշվիլին:

Ռուխիի բժշկական հաստատությունում ընթացող պատվաստման գործընթացին միասին ծանոթացել են՝ Փախստականների գործակալության տնօրեն Բեսարիոն Սիմոնիշվիլին, Առողջապահության նախարարության բժշկական հոլդինգի որակի ուղղությամբ ղեկավար Գվանցա Գասվիանին և Աբխազիայի Ինքնավար Հանրապետության առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Լևան Չակվետաձեն: