Բռնազավթված տարածաշրջաններում բնակվող մարդկանց նկատմամբ խորհրդարանին ներկայացնելու ենք համարձակ որոշումների փաթեթ. Կվիրիկաշվիլի
Շատ կարևոր են քայլերը, որոնք ծրագրում ենք իրականացնել մեր բռնազավթված տարածաշրջաններում բնակվող մարդկանց վերաինտեգրման և հաշտեցման քաղաքականության տեսանկյունից,-այս հայտարարությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արել է խորհրդարանային փոքրամասնության նիստին խոսքով ելույթ ունենալու ժամանակ:
Նրա խոսքերով մոտ ապագայում խորհրդարանին քննարկման համար կփոխանցվի բավականին համարձակ որոշումների փաթեթ:
«Մենք ունենք շատ համարձակ որոշումների փաթեթ, որը մոտ օրերս ներկայացնելու ենք խորհրդարանին: Այս քայլերը մեզ հնարավորություն կտան, էլ ավելի վերաինտեգրում իրականացնենք մեր բնակչության հետ, ովքեր բնակվում են բռնազավթված տարածաշրջաններում»,- ասել է Կվիրիկաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan