Բռնազավթված ռեժիմի կողմից ձերբակալված անձանց պատկանող ավտոմեքենաները տեղափոխել են վրացական կողմից վերահսկվող տարածք

Բռնազավթված ռեժիմի կողմից ձերբակալված անձանց պատկանող երեք ավտոմեքենա տեղափոխել են վրացական կողմից վերահսկվող տարածք:

Ինչպես առաջին ալիքին հայտնել է Շիդա Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, Կոբա Ցերցվաձեն, այս պահին ընթանում են բանակցությունների ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին ազատելու կապակցությամբ:

Ռուս զինվորականները օգոստոսի 17-ին ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու: Ձերբակալվածները Ախալուբանի գյուղի բնակիչներ են։ Այս պահին գոյություն ունեցող լրատվությամբ, ձերբակալվածները այցելել էին սուրբ Գիորգիի անվան եկեղեցի, որը գտնվում է բռնազավթբած գծի մոտակայքում։

Այսօր ռուս բռնազավթիչները Արցևի գյուղի մոտակայքում ձերբակալել են Վրաստանի ևս մեկ քաղաքացու, Դիդի Մեջվրիսխևիի բնակչի:

ՊԱԾ-ի լրատվությամբ, ձերբակալվածները գտնվում են Ցխինվալի մեկուսարանում:

Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմի տվյալներով, Վրաստանի ութ քաղաքացի ոչ սթափ վիճակում ձերբակալվել է այսպես կոչված սահմանը անօրեն հատելու մեղադրանքով: Բռնազավթիչ ռեժիմի փոխանցմամբ, ձերբակալված վրացիների նկատմամբ համապատասխան միջոցներ ընդունելու վերաբերյալ որոշումը կընդունվի «պրոֆիլակտիկ միջոցառումների անցկացումից» հետո:

 

საოკუპაციო რეჟიმის წარმომადგენლებმა გატაცებული ავტომობილები ქართულ მხარეს გადმოსცეს.

საოკუპაციო რეჟიმის წარმომადგენლებმა გუშინ, ოკუპირებული სოფლის აძვისთავის მიმდებარე ტერიტორიაზე გატაცებული მოქალაქეების კუთვნილი ავტომობილები ქართულ მხარეს გადმოსცეს.

Posted by შინაგან საქმეთა სამინისტრო / Ministry of Internal Affairs of Georgia on კვირა, 18 აგვისტო, 2019