Բռնազավթված Ցխինվալում Զազա Գախելաձեի դատական նիստը հետաձգվել է մինչև փետրվարի 28-ը
Բռնազավթված Ցխինվալում հետաձգվել է Զազա Գախելաձեի դատական նիստը:
Տեղեկատվությունը պետական անվտանգության ծառայությունը ստացել է Եվրամիության թեժ գծի միջոցով:
Այսպես կոչված դատական նիստը բռնազավթված Ցխինվալում կայանալու է փետրվարի 28-ին:
Կասպիի մունիցիպալիտետի Քվեմո Ճալա գյուղում բնակվող Զազա Գախելաձեն բռնազավթիչ ուժերի կողմից ձերբակալվել էր անցյալ տարվա հուլիսի 11-ին: Ձերբակալության ժամանակ նա վիրավորվել էր ոտքից: Զազա Գախելաձեի նախնական կալանքի ժամկետը երկրորդ անգամ երկարաձգվեց անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին ՝ երկու ամսով: