Բռնազավթված Ցխինվալիում Զազա Գախելաձեի այսպես կոչված դատական նիստը կշարունակվի փերտվարի 5-ին
Բռնազավթված Ցխինվալիում Զազա Գախելաձեի այսպես կոչված դատական նիստը կշարունակվի փերտվարի 5-ին: Վրացական կողմն այս տեղեկատվությունը ստացել է Եվրամիության թեժ գծի միջոցով:
Այսպես կոչված դատական նիստը այսօր տևել է մոտ երկու ժամ:
«ՊԱԾ-ը մեզ տեղեկացրել է, որ դատավարությունն այսօր ավարտված է, իսկ հաջորդ դատավարությունը տեղի կունենա փետրվարի 5-ին: Ինչպես մեզ ասացին, դա, հավանաբար, կլինի վերջին գործընթացը: Երեկոյան ես կապվելու եմ գանձապետարանային փաստաբանի հետ և ամենայն հավանականությամբ, ավելի շատ տեղեկություններ կունենամ: Որքան ես գիտեմ փաստաբանից, նախորդ դատավարությանը ամուսնուս և ռուս զինվորականների ցուցմունքները համընկնում էին և Զազայի կողմից կանխամտածված կրակելու փաստը ոչ մի տեղ չի նշվում: Կալանքի ժամկետը երկու անգամ երկարացվել է, և այժմ մենք սպասում ենք որոշման: Մենք հույսը չենք կորցնում»,- Վրաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում, ասել է Զազա Գախելաձեի կինը, Իրմա Բութխուզը:
Կասպիի մունիցիպալիտետի Քվեմո Ճալա գյուղի բնակիչ, Զազա Գախելաձեն բռնազավթիչ ուժերի կողմից ձերբակալվել է հուլիսի 11-ին, Սխվիլոյի ամրոցի մոտակայքում, որի ժամանակ նա վիրավորվել էր ոտքից: Դե-ֆակտո իշխանությունները Զազա Գախելաձեին բացի սահմանը ապօրինի հատելու մեղադրանքից, մեղադրում է նաև սահմանապահների վրա հարձակման մեջ: