Բռնազավթված Ցխինվալի այսպես կոչված դատարանում տեղի է ունենալու ապօրինի բանտարկված Զազա Գախելաձեի դատական նիստը
Բռնազավթված Ցխինվալի այսպես կոչված դատարանում, վաղը տեղի է ունենալու ապօրինի բանտարկված, Զազա Գախելաձեի դատական նիստը: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է ձերբակալվածի կինը ՝ Իրմա Բութխուզը:
Նրա խոսքով, ինքը ողջունում է վրացական կողմի ներգրավվածությունը և հույս է հայտնել, որ գործընթացն ավարտվելու է հօգուտ ապօրինի կալանավորված Զազա Գախելաձեի: Ձերբակալվածի կնոջ խոսքով, ինքը շփվել է փաստաբանի հետ, սակայն հեռախոսազրույցի ընթացքում գործի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ չի ստացել:
«Եվ փաստաբանը, և Ցխինվալի կողմը, և վրացական կողմը հաստատում են, որ գործընթացն լինելու է: Մենք մեծ հույսեր ունենք, սպասում ենք ցանկացած որոշումման և ողջունում ենք վրացական կողմի ներգրավումը: Նրան մեղադրում են սահմանը հատելու և սահմանապահների վրա հարձակվելու մեջ: Ես խոսեցի փաստաբանի հետ, չնայած նա մանրամասն տեղեկություններ չի տրամադրել: Փաստաբանը հույսը չի կորցնում, որ այս լսումը կավարտվի փափկացած ձևով», – ասել է Իրմա Բուտխուզը:
Կասպիի մունիցիպալիտետի Քվեմո Ճալա գյուղի բնակիչ, Զազա Գախելաձեն բռնազավթիչ ուժերի կողմից ձերբակալվել է հուլիսի 11-ին, Սխվիլոյի ամրոցի մոտակայքում, որի ժամանակ նա վիրավորվել էր ոտքից: Դե-ֆակտո իշխանությունները Զազա Գախելաձեին բացի սահմանը ապօրինի հատելու մեղադրանքից, մեղադրում է նաև սահմանապահների վրա հարձակման մեջ: