Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 41 նոր դեպք, մահացել է մեկ մարդ
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 41 նոր դեպք, մահացել է մեկ մարդ

Բռնազավթված Աբխազիաի «առողջապահության նախարարության» փոխանցմամբ, վերջին 24 ժամում թեստավորվել է 216 մարդ, նրանցից 41-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

Գուդաութայի շրջանային հիվանդանոցում բուժում է ստանում կորոնավիրուսի 114 վարակակիր, նրանցից 14-ի վիճակը ծանր է:

Համավարակի մեկնարկից մինչ օրս Բռնազավթված Աբխազիայում արձանագրված է կորոնավիրուսի 1286 դեպք, այդ թվում, ապաքինվել է 369 մարդ, մահացել՝ 9 պացիենտ: