Բրիտանիայում, նորաստեղծ քաղաքական կուսակցությունն սկսել է քարոզարշավ «Բրեքսիթ»-ի դեմ

Մեծ Բրիտանիայում ստեղծվել է Brexit-ի հակառակորդների կուսակցություն։ Այն մտադիր է հասնել ԵՄ-ից երկրի դուրս գալու հարցով անցկացված հանրաքվեի արդյունքների վերանայման։

Նոր՝ կենտրոնամետ «Վերածնունդ» կուսակցությունը պաշտոնապես ներկայացվել է Լոնդոնում, երկուշաբթի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

«Մենք նպատակաուղղված ենք այն բանին, որպեսզի չեղարկենք Brexit-ի գործընթացը և վերականգնենք մեր ազդեցիկ դիրքերը Եվրոպայում, ինչը թույլ կտա մեզ կենտրոնանալ Միացյալ թագավորությունում իսկապես կարևորի վրա»,-ասվում է կուսակցության հայտարարությունում։

Այդ կուսակցության ստեղծման գործընթացը նախկին ֆինանսիստ Քրիս Քոլենի կողմից գործարկվել էր մոտ 1 տարի առաջ։

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի ելքը ծրագրված է 2019 թվականի մարտի 29-ին։