Բրիտանիայի կառավարությունն անում է ամեն բան, որպեսզի Աբխազիայում և Հարավային Օսեթիայում կասեցվի ՌԴ-ի միջազմտությունը. Ահմադ Ուիմբլդոն
Բրիտանիայի կառավարությունն անում է ամեն բան, որպեսզի Աբխազիայում և Հարավային Օսեթիայում կասեցվի ՌԴ-ի միջազմտությունը. Ահմադ Ուիմբլդոն

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լորդերի պալատում առաջին անգամ կայացել է Վրաստանի հարցով լսումներ – «Ինչպես ապահովել, որպեսզի Ռուսաստանը հարգի Վրաստանի տարածքային ամբողջականությունը և դուրս հանի զորքը Վրաստանի տարածքից» վերտառությամբ: Նշված հարցի կապակցությամբ հարցերին պատասխանում էր նախարար Ահմադ Ուիմբլդոնը:

Լորդերի պալատի անդամ Հարի Պենտրեգարթի հարցին, ինչպես է նայում պետական նախարարը Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի տարածքում զորքի տեղակայմանը, փշալարերի բարձրացմանը և համարում է, թե՞ ոչ, որ միջազգային համադաշնությունը պետք է ստիպի Ռուսաստանի դաշնությանը, հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, պետական նախարարը պատասխանում է.

«Ճիշտ եք նկատել, որ Ռուսաստանը շարունակում է միջամտությունը Աբխազիայում և Հարավային Օսեթիայում: Ցանկանում եմ հավաստիացնել, որ Բրիտանիայի կառավարությունը անում է ամեն բան այն կասեցնելու նպատակով և դրա համար օգտագործում միջազգային ազդեցությունը: Դրա ամենավառ օրինակն է, Բրիտանիայի և Վրաստանի վարչապետների հանդիպումը Բրյուսելում անցկացված գագաթնաժողովի շրջանակներում»,- հայտարարել է պետական նախարարը: