Համոզված եմ, որ կգա մի օր, երբ մեր աբխազ համաքաղաքացիների հետ միասին կստեղծենք միասնական և հզոր Վրաստան. Մամուկա Բախտաձե
Համոզված եմ, որ կգա մի օր, երբ մեր աբխազ համաքաղաքացիների հետ միասին կստեղծենք միասնական և հզոր Վրաստան. Մամուկա Բախտաձե

Ձեր գեղատեսիլ քաղաքը և գեղեցիկ շրջանը մշտապես օրինակելի է եղել բոլորի համար, օրինակելի է եղել հայրենիքը սիրելու, հայրենասիրության և միանձնության,-այսպես է դիմել վարչապետ Մամուկա Բախտաձեն, Զուգդիդիում հավաքված մարդկանց, որտեղ «վրացական երազանքը» ներկայացրել է միջանկյալ ընտրություններում Զուգդիդիի մունիցիպալիտետի քաղաքապետի  թեկնածու, Գիորգի Շենգելիային:

Նրա խոսքով, մի քանի կիլոմետրում սկսվում է մեր բոլորիս ցավը և գեղեցիկ Աբխազիան:

«Այստեղից մի քանի կիլոմետրում սկսվում է մեր մեծ ցավը, գեղեցիկ Աբխազիան: Ես համոզված եմ, որ կգա մի օր, երբ մեր միաբանությամբ և երկրի տնտեսական հեռանկարներով մեզ կհաջողվի մեր աբխազ  համաքաղաքացիների հետ միասին ստեղծել միասնական և հզոր Վրաստան: Ես հավատում եմ դրան»,-ասել է Բախտաձեն:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է վարչապետը, Զուգդիդիի ենթակառուցվածքային զարգացման համար տրամադրվել է 50 մլն. լարի: