Բրիտանիայի հետախուզության տեղեկությամբ, ռուսական զորքերը լքում են Հոստոմելի օդանավակայանը

12:04, 02.04.2022

Բրիտանական հետախուզության տվյալներով՝ ռուսական զորքերը լքում են Հոստոմելի օդանավակայանը։

Հոստոմելի օդանավակայանը գտնվում է Ուկրաինայի մայրաքաղաքի մոտ, և դրա գրավման համար պայքարը սկսվել է պատերազմի հենց առաջին օրերին։

«Ուկրաինական ուժերը շարունակում են առաջխաղացումը Կիևի մերձակայքում ռուսական զորքերի դուրսբերման ուղղությամբ»,- ասվում է Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուկրաինական ուժերը հետ են գրավել արևելյան մի քանի գյուղեր։

https://twitter.com/DefenceHQ/status/1510124276891926532?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1510124276891926532%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fbritanetis-dazvervis-informaciit-rusetis-jari-hostomelis-aeroports-tovebs%2F%3Ffbclid%3DIwAR3VPo-bYiFBz4DXbMHFXfSK0rElb0KVeTHR4BImWWfgV7PpKNp1w3qFmY4

Նմանատիպ