Բրիտանական «Տելեգրաֆը» Վրաստանը անվանել է ամենաանվտանգ զբոսաշրջային ուղղությունների շարքում
Բրիտանական «Տելեգրաֆը» Վրաստանը անվանել է ամենաանվտանգ զբոսաշրջային ուղղությունների շարքում

Որտե՞ղ ճանապարհորդել հետհամավարակային ժամանակաշրջանում – Բրիտանական հանրահայտ «Տելեգրաֆ» հրատարակությունը անվանել է Եվրոպայի 10 ամենաանվտանգ զբոսաշրջային երկրները: Հոդվածը սկսվում է Վրաստանի քաղաքների՝ Թբիլիսիի և Բաթումիի  նկարագրությամբ: Վրաստանի հետ մեկտեղ «Տելեգրաֆի» լավագույն ուղղություններն են ՝ Խորվաթիան, Մոնտենեգրոն, Մալթան, Սլովենիան, Ֆինլանդիան, Լիտվան, Լատվիան, Ռումինիան, Լեհաստանը և Ավստրիան:

«Եվրոպայի լավագույն ուղղությունների» (Best Europe Destinations) նոր զեկույցի համաձայն, Եվրոպայի ամենաանվտանգ ուղղությունների միջև են՝ Վրաստանը, Խորվաթիան և Մադեյրան: Այս տվյալները կազմվել են երկրներում ՝ «կովիդ 19»-ի դեպքերի և հատուկ հիգիենայի կանոնների ներդրման համաձայն», – գրում է «Տելեգրաֆը»:

Հրապարակման մեջ նշվում է, որ Եվրոպայում վարակի տարածմամբ ամենատուժած երկրների հետ համեմատ, Վրաստանում կովիդ 19-ի դեպքերը 260 անգամ պակաս են:

«Վրաստանը արագ արձագանքել է համավարակին: Երկրում հունիսի 15-ին բացվել է ներքին զբոսաշրջությունը: Հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստ է հյուրընկալել միջազգային ճանապարհորդներին: Ձեռնարկվել են տարբեր միջոցառումներ Վրաստանում վարակի տարածումն կանխելու և քաղաքացիների ու զբոսաշրջիկների անվտանգության ապահովման ուղղությամբ: Երբ բրիտանացիներին կթույլատրվի երթևեկել, ապա սեպտեմբերին և հոկտեմբերին Թբիլիսի այցելելու լավագույն վայրն է: Ինչպես գրում է «Տելեգրաֆ թրեվելի» (Telegraph Travel) լրագրող Քեյ Հոլանդը,  Հին Թբիլիսին հայտնի է իր ոլորուն ճանապարհներով, նեղ փողոցներով և գեղեցիկ տեսարաններով:

Բաթումին երկրորդ ամենամեծ քաղաքն է Վրաստանում, որն առանձնանում է Սև ծովում գտնվող լողափերով, երկնաքերերով և մերձարևադարձային միկրոկլիմայով»,- գրել է Տելեգրաֆի լրագրող Էմմա Ֆիշերսոնը:

Հոդվածի թարգմանությունը տարածում է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմը: