Բրիտանական հետախուզական ծառայություն. Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կշարունակի ծանր զենք կիրառել ուկրաինական բնակավայրերում

12:56, 26.03.2022

Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կշարունակի ծանր զենք կիրառել ուկրաինական բնակավայրերում, որպեսզի սահմանափակի իր առանց այն էլ զգալի կորուստները՝ քաղաքացիական զոհերի գնով: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզական ծառայությունը։

Գերատեսչության «Twitter»-ում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ ռուսական ուժերը, ըստ երևույթին, պատրաստ չեն մասնակցել բնակավայրերում լայնածավալ ցամաքային գործողություններին և գերադասել են օդային և հրետանային հարձակումները պաշտպանական ուժերին բարոյալքելու համար:

Միաժամանակ, ըստ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության, ռուսական ստորաբաժանումները շարունակում են պաշարել ուկրաինական խոշոր քաղաքները, ինչպիսիք են Խարկովը, Չերնիգովը և Մարիուպոլը։

Նմանատիպ