Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով 78 մարդ է զոհվել
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով 78 մարդ է զոհվել

Բրազիլիայում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների հետեւանքով 78 մարդ է զոհվել։ Ըստ լրատվամիջոցների՝ մինչ այժմ երկրի հարավում գտնվող Ռիո Գրանդե դու Սոլ շրջանի բնակչությունը մնացել է առանց սննդի և ջրի։ Բացի այդ, տարհանվել է ավելի քան 115 հազար մարդ։

Reuters-ի փոխանցմամբ՝ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան ժամանել է տարածաշրջան՝ տեղական իշխանությունների հետ քննարկելու փրկարարական աշխատանքների ընթացքը։ Փրկարարական աշխատանքներին ներգրավված են նաև կամավորներ։

Հորդառատ անձրեւների հետեւանքով սողանքներ են տեղի ունեցել։ Հեղեղումների պատճառով մարզերում ավերվել են ճանապարհներ, կամուրջներ։

Ջրհեղեղը վնասել է Ուրուգվայ-Արգենտինա սահմանի մոտ գտնվող նահանգի 500 քաղաքների մոտ երկու երրորդը: Սպասվում է, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ ավելի քան 100 մարդ դեռևս անհետ կորած է համարվում: