Բոճորիշվիլիի փողոցում ընթացող աշխատանքների պատճառով, ժամանակավորապես փոխվում է տրանսպորտի երթևեկության սխեման
Գլդանիի շրջանում, Բոճորիշվիլի փողոցում սկսվում են ջրահեռացման ցանցի կարգավորման աշխատանքները: Աշխատանքների պատճառով, նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 25-ը երթևեկության սխեման ժամանակավորապես կփոխվի:
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ, մասնավոր մեքենաները կկարողանան շարժվել ինչպես Վեկուայի, Գոբրոնիձեի և Նոզաձեյի փողոցներով, այնպես էլ առաջին միկրոշրջանում, Բոճորիշվիլի և Նանեիշվիլի փողոցների միջև ընկած փողոցով:
«Վերականգնողական աշխատանքների ընթացքում N210 միկրոավտոբուսը կտեղաշարժվի Կեցխովելի փողոցով, որից հետո երթևեկությունը կշարունակի սահմանված երթուղով», – հայտարարել են քաղաքապետարանից: