Բորժոմիի մունիցիպալիտետի Սաքիրե գյուղում բացահայտվել է փայտանյութի ապօրինի արդյունահանման և տեղափոխման փաստը
Բորժոմիի մունիցիպալիտետի Սաքիրե գյուղում բացահայտվել է փայտանյութի ապօրինի արդյունահանման և տեղափոխման փաստը

Բորժոմիի մունիցիպալիտետի Սաքիրե գյուղում փայտանյութի ապօրինի արդյունահանման և տեղափոխման փաստը բացահայտել են Ազգային անտառային գործակալության Սամցխե-Ջավախեթիի անտառտնտեսության ծառայության աշխատակիցները։

Այս մասին տեղեկություն է տարածում Ազգային անտառային գործակալությունը։

Ըստ իրենց իսկ տեղեկությունների՝ քաղաքացին ապօրինի տեղափոխում էր մինչև հինգ խմ փշատերեւ փայտանյութ։ Փաստի առթիվ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։ Տրանսպորտային միջոցը կնիքվել է, ապօրինի ձեռք բերված վառելափայտը տեղափոխվել է Ախալցիխեի «գործարար բակ»։