Բորիսպոլի օդանավակայանում տարհանել են Թբիլիսի-Կիև չվերթի ուղևորներին
Բորիսպոլի օդանավակայանում, պայթուցիկ սարքի վտանգի պատճառով տարհանել են Թբիլիսի-Կիև չվերթի ուղևորներին, սակայն ստուգումից հետո օդանավում ռումբ չի հայտնաբերվել:
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, «Սքայ Ափ» ավիաընկերության ինքնաթիռը Կիևում վայրէջք է կատարել տեղական ժամանակով, ժամը 15:10-ին, որից հետո ուղևորներն ու ուղեբեռը ստուգվել են հատուկ վարժեցված շների օգնությամբ:
Ուղևորների պատմածին հիմնվելով, «Ստրանա» հրատարակչությունը գրում է, որ ուղևորներից մեկին տարել են օդանավակայանի ծառայության աշխատակիցների ու անվտանգության աշխատակիցների հետ զրուցելուց հետո:
Ավելի ուշ «Բորիսպիլ»-ի մամուլի ծառայությունը «Ստրանա»-ին տեղեկացրել է, որ օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով:
«Պայթուցիկի մասին զանգ է արվել: Ուղևորները տարհանվել են: Կատարվել է ստուգում: Վտանգավոր իրեր չեն հայտնաբերվել: Օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմում», – ասված է օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: