Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի համաձայնագիրը բավարար չի լինի, որպեսզի Մեծ Բրիտանիան չեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը բավարար չի լինի, որպեսզի Բրիտանիան չեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Տեղեկությունը տարածում է «Ռոյտերս» գործակալությունը։
«Վարչապետն ասել է, որ միայն հրադադարը բավարար չի լինի, որպեսզի Բրիտանիան չեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ճնշումը պետք է մեծացվի ինչպես ապագա տնտեսական միջոցառումների, այնպես էլ ռազմական օգնության տրամադրման հարցում՝ Ռուսաստանի կուրսի ամբողջական փոփոխության համար»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի խոսնակը։