Բորիս Ջոնսոն. Ես այսօր Կիևում հանդիպեցի իմ բարեկամի՝ նախագահ Զելենսկու հետ՝ ցույց տալու իմ անսասան աջակցությունն ուկրաինացի ժողովրդին

20:44, 09.04.2022

Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը սոցցանցում գրառում է կատարել՝ կապված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման հետ։

«Ես այսօր Կիևում հանդիպեցի իմ բարեկամ նախագահ Զելենսկու հետ՝ ցույց տալու մեր անսասան աջակցությունը ուկրաինացի ժողովրդին։

«Մենք գործարկում ենք ֆինանսական և ռազմական օգնության նոր փաթեթ, որը ցույց է տալիս մեր երկրի հավատարմությունը Ռուսաստանի բարբարոսական արշավի դեմ պայքարում»,- գրել է Բորիս Ջոնսոնը «Facebook»-ում։

Բորիս Ջոնսոնն այսօր ժամանել է Կիև։ Մեծ Բրիտանիայի վարչապետի վարչակազմի տվյալներով՝ Բորիս Ջոնսոնը մեկնել է անձամբ հանդիպելու նախագահ Զելենսկու հետ՝ ի նշան ուկրաինացի ժողովրդի հետ համերաշխության։

Նմանատիպ