Բորիս Ջոնսոն. Հենց հիմա մենք տեսնում ենք այն պահը, երբ Ուկրաինան պետք է հարվածի Ռուսաստանին
Հենց հիմա մենք տեսնում ենք այն պահը, երբ Ուկրաինան պետք է հարվածի Ռուսաստանին,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնակատարը Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած մամուլի ասուլիսում։
«Այժմ պարզ է, որ ուկրաինացի ժողովրդի նվիրումի շնորհիվ Դոնբասում ռուսական հարձակումը ձախողվելու է։ Հենց հիմա մենք տեսնում ենք այն պահը, երբ դուք՝ իմ ընկերներ, պետք է հարվածեք ռուսներին, երբ նրանք արդեն սկսել են բարբաջել»,- ասել է Ջոնսոնը։
Բորիս Ջոնսոնի խոսքով՝ Պուտինի զորքերն արդեն սպառվել են, նրանց կորուստները հսկայական են, իսկ մատակարարման շղթաները՝ սպառված։
«Կարծում եմ՝ հիմա ժամանակը չէ ինչ-որ մանր հաշտեցման ծրագիր մշակելու։ Դուք չեք կարող բանակցել մեկի հետ, ով ցանկանում է հարձակվել ձեզ վրա փողոցում, ով ցանկանում է ձեր կյանքը խլել ձեր դրամապանակի հետ միասին: Ամենակարևորը Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումն ու պահպանումն է»,- ասել է Բորիս Ջոնսոնը