Բոլորս միասին պետք կարողանանք, որ երեք օրում պարտության մատնենք աղքատությունը, հուսահատությունը, առաջ տանենք Վրաստանը, դեպի շրջադարձային փոփոխություններ. Դավիթ Բաքրաձե
«Եվրոպական Վրաստանը» Թբիլիսիում, Վարդերի հրապարակում անց է կացնում նախընտրական քարոզարշավի եզրափակիչ հանդիպումը: Հավաքվածներին դիմել է կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն:
Նա քաղաքացիներին կոչ է արել գնալ ընտրությունների, գծել համար երկուսը և ընտրել երկրում շրջադարձային փոփոխությունները:
«Ողջունում եմ բոլորիդ, այն մարդկանց, ովքեր պայքարում են ավելի լավ Վրաստանի համար, ովքեր այսօր եկել են այստեղ, որպեսզի մենք բոլորս միասին կարողանանք նպաստել ավելի լավ Վրաստանի կառուցմանը: Բոլորս միասին պետք կարողանանք, որ երեք օրում պարտության մատնենք աղքատությունը, հուսահատությունը, հետքայլը, պարտության մատնենք մթությունը, առաջ տանենք Վրաստանը, դեպի շրջադարձային փոփոխություններ
Այս երկրում մարդիկ այլևս չեն ցանկանում այն, ինչ տեղի է ունենում վերջին տարիներին, նրանց այլևս չեն ուզում աղքատություն և հուսահատություն, մշտապես լինել լարված և անընդհատ խնդիրներ ստանալ կառավարության կողմից, հասարակությունը փոփոխությոնների կարիք ունի, և մենք «Եվրոպական Վրաստանը» այն թիմն ենք, որը փոփոխություն կբերի: Ընկերներ, հոկտեմբերի 31-ը սովորական օր չէ, այն վճռական ընտրության օր է, երբ որոշվում են ոչ թե քաղաքական գործիչների, այլ ժողովրդի և երկրի ճակատագիրն ու ապագան: «Մենք բոլորս պետք է գանք և ընտրենք առաջընթացը, շրջադարձային փոփոխությունները, որն առաջարկում է Եվրոպական Վրաստանը»,- ասել է Դավիթ Բաքրաձեն:
Միևնույն ժամանակ, Բաքրաձեն կենտրոնացել է այն բանի վրա, թե ինչ է նշանակում «Եվրոպական Վրաստանի» շրջադարձային փոփոխությունը:
«Մեր շրջադարձային փոփոխություններն են՝ գործազրկության հաղթահարելն ու 100 000 նոր աշխատատեղ ստեղծելը, հարկերի իջեցումը և ավելացած գների պայմաններում յուրաքանչյուր ընտանիքի համար տարեկան 2000 լարի խնայողությունը, օգնություն բոլոր կարիքավոր ընտանիքներին, կենսաթոշակի, սոցիալական օգնության, փախստականների, սահմանափակ կարողություններ ունեցող անձանց օգնության կրկնապատկումը, կառավարությունից գույքի առգրավում և այսօր կառավարությունում առկա ունեցվածքը ժողովրդի կառավարմանը փոխանցում:
Մեր փոփոխության մի մասը այս երկրում վերջապես հանցագործությունը հաղթահարելն է, որպեսզի դա տեղի չունենա մարդու իրավունքների հաշվին: Երկրին անհրաժեշտ է ազատ դատարան և մարդու իրավունքների պաշտպանություն: «Եվրոպական Վրաստանը» այն թիմն է, որը չի համեմատվում ոչ ներկաի, ոչ էլ անցյալի հետ», – հայտարարել է Դավիթ Բաքրաձեն: