Բոլորս գտնում ենք, որ երկրում քաղաքական ճգնաժամ է, որը պետք է լիցքաթափել. Զուրաբ Ջափարիձե
Բոլորս գտնում ենք, որ երկրում քաղաքական ճգնաժամ է, որը պետք է լիցքաթափել և դրա համար անհրաժեշտ է ձեռք բերել ինչ-որ քաղաքական համաձայնություն,- այս մասին «Գիրչիի» առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն հայտարարել է դիվանագետների հետ հանդիպումից հետո, որին մասնակցում էին ընդդիմության և իշխանությունների ներկայացուցիչներ:
Ջափարիձեն չի խոսել հանդիպման մանրամասների մասին, սակայն ասում է, որ երկրորդ հանդիպումը կայանալու է:
«Այն, ինչի շուրջ մենք պայմանավորվեցինք, այն է, որ կկայանա հաջորդ հանդիպումը, սակայն ես դեռ տեղն ու ժամանակը չգիտեմ: Դիվանագետների, ինչպես նաև մեր ցանկությունն ու ընդհանուր մթնոլորտն այսպիսին են, Բոլորս գտնում ենք, որ երկրում քաղաքական ճգնաժամ է, որը պետք է լիցքաթափել և դրա համար անհրաժեշտ է ձեռք բերել ինչ-որ քաղաքական համաձայնություն: Այսպիսի մթնոլորտ է: Կոնկրետ, թե ուր կհասնի գործընթացը, ժամանակը ցույց կտա»,- հայտարարել է Ջափարիձեն: