Բոլորին հրավիրում եմ, որ հանդիպենք այսօր երեկոյան։ Եկել է ժամանակը, որ ֆասիլիտատորությունից անցնենք մեդիացիայի. Շառլ Միշել
Բոլորին հրավիրում եմ, որ հանդիպենք այսօր երեկոյան։ Եկել է ժամանակը, որ ֆասիլիտատորությունից անցնենք մեդիացիայի. Շառլ Միշել

Բոլորին հրավիրում եմ, որ հանդիպենք այսօր երեկոյան։ Եկել է ժամանակը, որ ֆասիլիտատորությունից անցնենք մեդիացիայի, քաղաքական երկխոսության ժամանակն է,֊ այս մասին Վրաստանի վարչապետի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելը։

Նրա խոսքով, նա կոչ է անում բոլոր կողմերին, տեղի ունենա ապաէսկալացիա և համախմբել ուժերը քաղաքական երկխոսության համար։

Ինձ շատ է մտահոգում այն խորը ճգնաժամը, որն առկա է Վրաստանում։ Վրաստանը տարիներ շարունակ ձեռք է բերել ժողովրդավարություն և մեծ հաջողություն։ Ձեր վարչապետ լինելու ընթացքում, ձեր թիմի հետ միասին, ինչպես նաև ընդդիմության ջանքերով, պետք է անեք հնարավոր ամեն բան, բևեռացումը վերացնելու համար։ Ցանկացած երկրի կառավարություն պետք է դրսևորի առաջնորդի հատկություններ և գործի ի շահ իր երկրի։ Կոչ եմ անում բոլորին համախմբվել, որպեսզի կայանա քաղաքական երկխոսություն։ Բոլորին հրավիրում եմ, որ հանդիպենք այսօր երեկոյան։ Եկել է ժամանակը, որ ֆասիլիտատորությունից անցնենք մեդիացիայի, քաղաքական երկխոսության ժամանակն է,֊ հայտարարել է Շառլ Միշելը։