Բոլոր սկզբունքները, որոնք մնացել են «Հանրային հեռարձակողի» օրինագծում, համապատասխանում են եվրոպական չափանիշներին
Բոլոր սկզբունքները, որոնք մնացել են «Հանրային հեռարձակողի» օրինագծում, համապատասխանում են եվրոպական չափանիշներին

Խորհրդարանի իրավական հարցերով կոմիտեի նախագահ Էկա Բեսելիան մեկնաբանում է, որ բոլոր սկզբունքները, որոնք մնացել են «Հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթում երկարատև համաձայնություն փնտրելու պայմաններում, համապատասխանում են եվրոպական չափանիշներին:

Լրագրողների հետ զրույցում Էկա Բեսելիան ուշադրությունը բևեռել է փոփոխությունների պատրաստման գործընթացի վրա և նշել, որ աշխատանքային խումբը ողջ տարվա ընթացքում աշխատում էր օրինագծի շուրջ և ով հետաքրքրված էր, հնարավորություն ուներ, ներգրավվել գործընթացին:

«Վրացական երազանքի» պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն այսօր հայտրարել է, որ բնագավառային էկոնոմիկայի կոմիտեի նախագահ Ռոման Կակուլիան՝ «Հեռարձակման մասին» օրինագծի նախաձեռնողների միջև էր, սակայն դրանից հետո իր ստորագրությունը հետ է վերցրել: