Էկա Բեսելիան Անա Դոլիձեին խորհուրդ է տալիս կարդալ իր կողմից պատրաստված օրինագիծը
Վրաստանի խորհրդարանի անկախ պատգամավոր Էկա Բեսելիան, արդարադատության գերագույն խորհրդի ոչդատավոր անդամ, Անա Դոլիձեին խորհուրդ է տալիս կարդալ իր կողմից պատրաստված «ընդհանուր դատարանների մասին» օրինագիծը:
Առաջին ալիքի հետ զրույցում Էկա Բեսելիան արձագանքել է Անա Դոլիձեի հայտարարություններին և այն օրինագծին, որը նա պատրաստել է 13 պատգամավորի հետ միասին և որի նախաձեռնումը տեղի է ունեընալու այսօրվա բյուրոի նիստին: Նրա խոսքերով օրինագիծը պրոգրեսիվ է, բացառում է ռիսկերը և ծառայում այն բանին, որ գերագույն դատարանի դատավորները ընտրվեն այնպիսի կարգով, որ չառաջանա հասարակության կողմից անվստահություն:
Վրաստանի արդարադատության գերագույն խորհրդի ոչդատավոր անդամ, Անա Դոլիձեն հայտարարել է, որ խորհրդարանի նախագահ, Իրակլի Կոբախիձեի այնպես էլ Էկա Բեսելիայի նախաձեռնությունները, ուժի մեջ են թողնում կլանային իշխանությունը: Նրա խոսքերով ի հայտ են գալիս «օցնեբա մեկի» և «օցնեբա երկուսի» հայտարարությունները: Նրա խոսքերով, ոչ մի փոփոխության մեջ չեն նախատեսվել լուրջ փոփոխություններ: Անա Դոլիձեն գտնում է, որ երկու օրինագծում ներկայացված պրոգրեսիվ փոփոխությունները վերցվել են իր և խորհրդի ևս մեկ ոչդատավոր անդամի, Նազի Ջանեզաշվիլիի նախաձեռնություններից:
Հեղինակ -
Edgar Barsegyan