Բոլնիսիում անհետ կորած իննամյա երեխան հայտնաբերվել է
Բոլնիսիում անհետ կորած իննամյա երեխան հայտնաբերվել է

Բոլնիսիում անհետացած իննամյա երեխային գտել են, նրա կյանքին վտանգ չի սպառնում, հաստատում են Վրաստանի ՆԳ նախարարությունում:

Երեխային գտել են Բոլնիսից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մուշեւան գյուղում։

Բոլնիսի մունիցիպալիտետում դեռահասի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում էին երկու օր։