Բոլնիսիի մունիցիպալիտետում շարունակվում է քաղաքացիների բուժզննումը
Բոլնիսիի մունիցիպալիտետում շարունակվում է քաղաքացիների բուժզննումը
Ընտանեկան բժիշկների և Առողջապահության նախարարության ներկայացուցիչների աշխատակազմերը արդեն երկրորդ օրն է, ինչ անընդմեջ իրականացնում են դռնեդուռ բուժզննում:
Մունիցիպալիտետի տարածքում ներկայումս գործում է 15 խումբ:
Բժիշկները ջերմային սկանավորման միջոցով չափում են մունիցիպալիտետի բնակիչների ջերմությունը: Նրանք լրացնում են հատուկ հարցաթերթիկներ, հարցնում են ճանապարհորդել են թե ոչ, ունեցել են կապ արտերկրում գտնվող անձանց հետ, ինչպես նաև, արդյոք ունեցել են կապ կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ:
Կասկածելի ախտանիշների առկայության դեպքում քաղաքացիներին տեղափոխվելու են Մառնեուլիի հիվանդանոց: