Բոլնիսիի հանրային առողջության կենտրոնում ստեղծվել են շարժական պատվաստող բրիգադներ
Երեք բրիգադ պահանջարկի համապատասխան, մունիցիպալիտետի մասշտաբով գյուղում ապրող բնակիչներին պատվաստում են կորոնավիրուսի պատվաստանյութով։
Պատվաստող բրիգադը իմունիզացիայի գործընթացը սկսել է Տալավերի գյուղից, որտեղ հանրային առողջության կենտրոնի մասնագետները գյուղի ամբուլատորիայում բնակիչներին ներարկել են «Սինովակ» պատվաստանյութի առաջին դեղաչափը։
Բրիգադները հագեցած են պատվաստման և առաջին օգնության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:
Ցանկանում ենք հիշեցնել, որ Բոլնիսիի մունիցիպալիտետում, Փայզեր, Սինոֆարմ և Սինովակ պատվաստանյութեր հնարավոր է ստանալ Բոլնիսիի կենտրոնական կլինիկայում:
Հաջորդ շաբաթվանից պատվաստման կետեր կավելացվեն Կազրեթի և Քվեշի գյուղերում: