Բողոքի ցույց՝ Առաջին ալիքի մոտ
Բողոքի ցույց՝ Առաջին ալիքի մոտ

Հանրային հեռարձակողի մոտ հերթական բողոքի ցույցն է անցկացվել։

Հավաքվածների պահանջն անփոփոխ է՝ հեռարձակողի հոգաբարձական խորհրդի և ղեկավարության հրաժարականը և երեկոյան եթերին զուգահեռ ժամանակ տրամադրել ցերեկային եթերի ընթացքում։ Հավաքվածները պահանջում էին նաեւ կառավարության հրաժարականը։ Հայտարարվել է նաև նոր պահանջ. Հանրահավաքի մասնակիցները պահանջում են պահպանել Կոստավա 68 հասցեում առկա շենքը։ Ըստ նրանց՝ հեռուստատեսության շենքը պատմական և ռազմավարական վայր է և պետք է մնա պատմական հասցեում, թեև տարածքն արդեն մասնավոր սեփականություն է։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ Առաջին ալիքը հեռարձակվում է արտակարգ ռեժիմով և փրայմ թայմում եթեր է հատկացնում տարբեր դիրքորոշում ունեցող քաղաքացիներին, հանրահավաքի մասնակիցներին, ինչպես նաև քաղաքական գործիչներին։